00:00:00

Բաց նամակ` Նիկոլ Փաշինյանին աշակերտներից ու Դավիթի եւ Միքայելի հարազատներից

13:03, 31 մարտ 2026 Քաղաքականություն

Բաց նամակ` Նիկոլ Փաշինյանին աշակերտներից ու Դավիթի եւ Միքայելի հարազատներից

«Դավիթ եւ Միքայել Մինասյանները խելացի, կիրթ, գրագետ, զարգացած, հայրենասեր պատանիներ են՝ պարկեշտ եւ զուսպ ընտանիքի զավակներ: 

Նրանք միշտ աչքի են ընկել գերազանց առաջադիմությամբ, եղել են դպրոցի պարծանքը, ինչի մասին վկայում են տասյակ գովասանագրերն ու պատվոգրերը։

 Ուսումնառության տարիներին նրանք երբեւէ որեւէ խուլիգանական արարք թույլ չեն տվել , եղել են խաղաղասեր պատանինե ր։ Դավիթն ու Միքայելը հայ առաքելական եկեղեցու հետեւորդներ են եւ ամեն կիրակի մասնակցում են պատարագներին։

 Նրանք երբեւէ որեւէ քաղաքական կուսակցության անդամ չեն եղել, երբեւէ քաղաքական որեւէ ուժի չեն հարել, ընտանիքն ապաքաղաքական է։

 Ծաղկազարդի տոնին ներկա են եղել Սուրբ Աննա եկեղեցում մատուցվող Սուրբ պատարագին եւ աղոթքի պահին հայտնվել են հրմշտոցի մեջ։ Նրանք իրենց կյանքում որեւէ մեկին վիրավորանք կամ վնաս հասցրած չկան, առավել եւս իրենցից տարիքով, հարգարժան պաշտնյա անձի։ Առավել քան համոզված ենք, որ իրադարձությունների օրը նրանց գործողություններում որեւէ մեկին վնաս հասցնելու միտում չի եղել։ 

Խնդրում ենք հաշվի առնելով վերոգրյալը, երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ։ Նրանք պայծառ պատանիներ են՝ լի երազանքներով, վառ նպատակներով, կարող են պիտանի մարդիկ դառնալ հասարակության եւ պետության համար»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր