00:00:00

Ռուբեն Ռուբինյան, գրազ, ուրեմն գրազ, բայց տղավարի. Ալիկ Ալեքսանյան

11:07, 31 մարտ 2026 Քաղաքականություն

«Ռուբեն Ռուբինյան, գրազ, ուրեմն գրազ, բայց տղավարի: Էնպես չլինի, որ Փաշինյանի նման 5 րոպե հետո ասես՝ ես էդպիսի բան չեմ ասել: Էդ լավ է, որ դուք արդեն համոզվել ու հասկացել եք, որ հանրապետության հաջորդ վարչապետը լինելու է Սամվել Կարապետյանը: Ուրեմն նայի՝ ինչ ենք անում. ոնց որ մենք մեր կուսակցության համագումարին հայտարարել ենք՝ Սամվել Կարապետյանը լինելու է ՀՀ հաջորդ վարչապետը, ինչ դրեցիք, կրկնակին մենք ենք դնում»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղադրված տեսանյութում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանը՝ արձագանելով ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի՝ գրազի վերաբերյալ հայտարարությանը:

 

«Առաջարկում եմ, օրինակ, դնեք Հայկ Կոնջորյանի տները, Արարատ Միրզոյանի տունը, նախկինները կերազեին սենց տուն ունենային: Ինչ դրեցիք, կրկնակին մենք ենք դնում»,-դիմելով Ռուբեն Ռուբինյանին` ասել է Ալիկ Ալեքսանյանը:

 

Նշենք, որ իշխանությունն ու ընդիմությունը իրար հետ սկսկել են գրազներով խոսել:

 

Ավելի վաղ Գավառում քաղաքացիների հետ հանդիպմանը Նարեկ Կարապետյանը գրազ է եկել, որ «Ուժեղ Հայաստան»-ը իր ձայնը չի տալու Ռոբերտ Քոչարյանին:

 

Ռուբեն Ռուբինյանը Նարեկ Կարապետյանի գրազի առաջարկը հրապարակային ընդունել էր՝ հայտարարելով՝ «ընտրություններից հետո, անկախ արդյունքներից, ուզում է՝ 100 % քվե հավաքեն, իրենց ձայները տալու են ոչ թե Կարապետյանին, այլ ուրիշ մարդու․ գրազ եմ գալիս 1 միլիարդ դոլարի վրա»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր