Իսրայելի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ հաստատել է պաղեստինցի բանտարկյալների համար մահապատժի մասին օրենքը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
Քնեսեթի անդամ Լիմոր Սոն Հար-Մելեխի նախաձեռնած և ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրի առաջ քաշած օրինագիծը երկրորդ և երրորդ ընթերցումներով ընդունվել է և դարձել Իսրայելի օրենքների մաս։
Ըստ օրենքի՝
դատավճիռը կիրականացվի կախաղանով,
կատարման ժամկետը՝ մինչև 90 օր,
ներման հնարավորությունը բացառվում է։