00:00:00

Քննիչները գտել են միայն Դավիթի ու Միքայելի գրքերը, գովասանագրերը. ի՞նչ էին փնտրում Մինասյանների բնակարանում

22:01, 30 մարտ 2026 Քաղաքականություն

 

 

Իրավապահները խուզարկել են Երեւանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի մասնակից եղբայրների՝ Դավիթ եւ Միքայել Մինասյանների բնակարանը ու ոչինչ չեն գտել։  Պաշտպաններից Լուսինե Մարտիրոսյանն ասել է․

«Քննչական խումբ է ժամանել է, եղբայրների բնակարանում խուզարկություն իրականացվեց դատարանի որոշման հիման վրա։ Բնականաբար, քննությանը հետաքրքրող որևէ առարկա բնակարանում չի հայտնաբերվել՝ ինչ որ նախապես պլանավորած սխեմա, նախագիծ։ Տանը հայտնաբերել են երեխաների գրքերը, գովասանագրերը, շնորհակալագրերը, ուրիշ ոչինչ չի հայտնաբերվել»,– ասաց նա։

Հիշեցնենք, որ մարտի 29-ին, ներկուսակցական քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կուսակիցների հետ շրջել է Կենտրոն վարչական շրջանում, այնուհետև Սուրբ Աննա եկեղեցում մասնակցել պատարագի:

Երբ վարչապետը դուրս էր գալիս եկեղեցուց մի քանի քաղաքացիների մասնակցությամբ միջադեպ է գրանցվել, նրանցից մեկը փորձել է թիկունքից հարվածել Նիկոլ Փաշինյանին:

Վարչապետը բոլորին հանդարտեցրեց և հորդորեց մնալ տեղում:

Միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը):

Քննչական կոմիտեից հայտնել են, որ 3 անձ ձերբակալվել է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր