Իսրայելական բանակը հայտարարել է, որ հարվածել է Կասպից ծովի մոտ տեղակայված հակաօդային պաշտպանության համակարգի օբյեկտներին՝ Իսրայելի տարածքից ավելի քան 1600 կիլոմետր հեռավորության վրա:
«Կիրակի օրը ավարտված մի շարք հարվածների շրջանակում Իսրայելի ռազմաօդային ուժերը հետախուզության հիման վրա, հարված է հացրել Իրանի հյուսիսում Կասպից ծովի մոտ հակաօդային պաշտպանության համակարգերի տեղակայման վայրին։
Վնասված ՀՕՊ համակարգերը սպառնալիք էին Իսրայելի ՌՕՈՒ ինքնաթիռների համար»,-ասված է Իսրայելի բանակի տարածած հաղորդագրության մեջ:
Մեկ այլ հաղորդագրությամբ Իսրայելի բանակը հայտնել է, որ արվածներ է հասցրել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր ռազմական համալսարանին՝ Իմամ Հոսեյնի համալսարանին։
«Այնտեղ իրականացվում էին առաջադեմ սպառազինության հետազոտություններ և մշակումներ։
Գործողության ընթացքում իսրայելական բանակը բազմիցս հարվածներ է հասցրել համալսարանի ռազմական ենթակառուցվածքներին՝ Իրանի զենքի արտադրության և մշակման հնարավորություններին զգալիորեն վնաս հասցնելու նպատակով»,-ասված է հաղորդագրության մեջ: