00:00:00

Ադրբեջանի ՄԻՊ-ը միջազգային հանրությունից պահանջել է 1918թ. իրադարձությունները ճանաչել որպես «ցեղաuպանnւթյnւն»

14:34, 30 մարտ 2026 Քաղաքականություն

Ադրբեջանի ՄԻՊ Սաբինա Ալիևան միջազգային հանրությունից պահանջել է 1918թ. իրադարձությունները ճանաչել որպես «ցեղասպանություն»: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, հայտարարության մեջ խոսվում է «1918 թվականի մարտ-ապրիլյան իրադարձությունների» մասին, որոնք, ըստ հայտարարության հեղինակների, իբր «պատմության մեջ են մտել որպես հազարավոր անմեղ մարդկանց զանգվածային սպանություններ՝ նրանց ազգային և կրոնական պատկանելության պատճառով»։

«Միջազգային կազմակերպությունները և ՄԱԿ-ի անդամ պետությունները պետք է սկզբունքային դիրքորոշում որդեգրեն հայերի կողմից ադրբեջանցիների դեմ իրականացված էթնիկ զտումների և ցեղասպանական հանցագործությունների շարքի վերաբերյալ և 1918 թվականի իրադարձությունները ճանաչեն որպես ցեղասպանություն», - պահանջում է Ադրբեջանի օմբուդսմենը:

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր