00:00:00

Ալեն Սիմոնյանը Կատարի նոր դեսպանի հետ քննարկել է միջխորհրդարանական հարաբերությունների ակտիվացման հարցը

14:24, 30 մարտ 2026 Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կատարի Պետության նորանշանակ դեսպան Մանսուր Աբդուլլա Ալ-Սուլայթինին:

ԱԺ նախագահը շնորհավորել է դեսպան Ալ-Սուլայթինին առաքելությունը ստանձնելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ Հայաստանում Կատարի առաջին ռեզիդենտ դեսպանի նշանակումը կնպաստի երկու երկրների միջեւ կապերի առավել զարգացմանը:

Անդրադարձ է կատարվել նաեւ միջխորհրդարանական հարաբերությունների ակտիվացմանը եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր