00:00:00

Շնորհակալություն եմ հայտնում ինձ կրկին ՀՀ վարչապետի թեկնածու լինելու պատվին արժանացնելու համար․ Փաշինյան

09:05, 30 մարտ 2026 Քաղաքականություն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներքին ընտրությունների երկու փուլերն ավարտված և ամփոփված են։ Սահմանված ժամկետում քվեարկության արդյունքների բողոքարկման դիմումներ չեն ստացվել։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով․
 
«Շնորհակալություն եմ հայտնում Հաշվիչ հանձնաժողովի բոլոր անդամներին, հանձնաժողովի նախագահ Հակոբ Արշակյանի գլխավորությամբ, փակ-գաղտնի քվեարկության երկու փուլերը բարձր մակարդակով և ըստ էության անթերի կազմակերպելու համար։ 
 
Շնորհակալություն եմ հայտնում բոլոր կուսակցական ընկերներիս՝ ինձ կրկին վստահության քվե տալու, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորելու և ՀՀ վարչապետի թեկնածու լինելու պատվին արժանացնելու համար։ 
 
Շնորհակալություն եմ հայտնում ՔՊ Վարչությանը կուսակցության քաղաքական ավանդույթներին հավատարիմ մնալու և Հայաստանի Հանրապետությունում նոր քաղաքական ստանդարտ սահմանելու համար»։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր