00:00:00

Ախթալայում ավտոտնակ է այրվել, տուժածը հոսպիտալացվել է

08:34, 30 մարտ 2026 Հասարակություն

Մարտի 29-ին, ժամը 23։38-ին Lոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել է, որ Ախթալա բնակավայրի Օրջոնոկիձեի փողոցի շենքերից մեկի մոտակայքում գտնվող ավտոտնակում մեքենա է այրվում․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարար ծառայության հաղորդմամբ, հրդեհը մեկուսացվել է մարտի 30-ին, ժամը 00։05-ին, մարվել՝ 00։45-ին։ Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան և ավտոտնակում առկա ավտոպահեստամասեր․ տուժածը տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր