Ադրբեջանի պատվերն է, որ մեզ ստիպում են մոռանալ մեր պատմությունը և հրաժարվել մեր ինքնությունից։ Այս մասին ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանն էթնիկ զտման վերաբերյալ։
«Փաշինյանի պայքարը հիշողության դեմ է, մեր արմատները քանդուքարափ անելու դեմ է և դա դա ինչի է բերելու, որ դուք այստեղ ուղղակի կարող եք ապրել, դուք այստեղ տանտերեր չեք, ու սա մեզ ասում է հայերի Կառավարության ղեկավարը։ Փաշինյանն ասում է՝ մոռացեք, մի հիշեք, տաբու է, իսկ Ադրբեջանն էլ կեղծ հիշողություն է զարգացնում։
Մեզ ասում են, որ երբ ասում եք՝ ադրբեջանցիները գալու են, վախ եք սերմանում, պիտի լավ բաներից խոսեք, որ ձեզ ընտրեն, ասեք՝ թոշակը կսարքենք 60 հազար դոլար, էդ պիտի ասե՞նք։ Պետությունը կորցնում ենք, հայրենիքը կորցնում ենք, դա դրանից չխոսե՞նք, որ դրա դեմ պետք է պայքարենք, դա թույլ չտանք։
Սա սովորական ընտրություններ չի, սա սովորական իրավիճակ չի, մարդը եկել կանգնում է, ասում է՝ դուք պիտի լինեք անասուն, որովհետեւ անասունն է, որ հիշողություն չունի»,– ասել է Մարուքյանը։