ԹՐԻՓՓ-ի մասով մենք հիմա գտնվում ենք փաստաթղթային համաձայնեցման փուլում, այսինքն հաջորդ փուլը պիտի լինի ինչ-որ պայմանագրի կնքումը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Հիմա մենք շարունակում ենք բանակցությունները, էլի բաներ ենք փոխանակում, և արդյունքում պետք է լինի, ենթադրվում է ինչ-որ միջկառավարական համաձայնագրի նման մի բան։
Մենք ասում էինք, որ ուզում ենք, որ նենց լինի, որ տարվա վերջ, տարվա երկրորդ կես նույնիսկ ինչ-որ շինարարություն սկսվի, չգիտեմ՝ ինչքան է դա իրատեսական, բայց ցանկությունն էր ամեն դեպքում։
Բանակցությունները այս հարցում չի դանդաղել, այն ինչ փուլում մենք նախատեսել էինք, որ լինենք, մենք այս պահին այդ փուլում ենք, և աշխատանքները շարունակվում են»,-ասել է նա։