00:00:00

Փաշինյանի մասնակցությամբ միջադեպից հետո ձերբակալվածների թիվն ավելացել է

18:00, 29 մարտ 2026 Քաղաքականություն

Երևանի Սուրբ Աննա եկեղեցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ միջադեպից հետո ձերբակալվալվել է ևս մեկ անձ։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։ Այս մասին փոխանցում է Սպուտնիկ Արմենիան։

Ավելի վաղ հայտնել էինք, որ խուլիգանության կասկածանքով ձերբակալվել է 2 անձ։

«Այսօրվա միջադեպից հետո ՆԳՆ ոստիկանության ծառայողները խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալել են 3 անձի»,- հայտնում են ՆԳՆ–ից։

Նշվում է, որ նրանք տեղափոխվել են Քննչական կոմիտե:

Հիշեցնենք,որ այսօր սուրբ Աննա եկեղեցում միջադեպ էր տեղի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Այն պահին, երբ վարչապետը դուրս էր գալիս տաճարից՝ անցնելով ծխականների շարքերով, նրանցից մեկը վրդովված դիմեց թիկնապահին՝ «Տենց չնայես ինձ»։ Հավաքվածներից մեկն էլ շարքի հետևից փորձեց հարվածել Փաշինյանի ուղղությամբ։ Նիկոլ Փաշինյանը թիկնապահներին հրահանգեց հանգիստ մնալ ու չմիջամտել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր