00:00:00

Նարեկ Կարապետյանը հայտարարեց «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինք ստեղծելու մասին (Տեսանյութ)

13:42, 28 մարտ 2026 Քաղաքականություն

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ դաշինք կկազմեն բոլոր նոր ուժերի հետ, որոնք ցանկանում են միավորվել և փոխել Հայաստանի ընթացքը։ Դաշինքը կկոչվի «Ուժեղ Հայաստան՝ Սամվել Կարապետյանի հետ»։

«Մեր ժողովուրդը մեզնից միասնականություն է ուզում, միասնականությունն է, որ կբերի ուժեղ  խաղաղություն, կուժեղացնի մեր երկիրն ու մեր բաժանված ազգը։ Պառակտումների ժամանակահատվածը պետք է մնա անցյալում։

Այսօր «Ուժեղ Հայաստանը» հայտարարում է՝ մենք մեր դռները բացում ենք բոլոր նոր ուժերի առջև, որոնք ցանկանում են միավորվել և փոխել Հայաստանի ընթացքը, որոնք ցանկանում են ստեղծել ուժեղ Հայաստան։

Մենք կստեղծենք դաշինք՝ «Ուժեղ Հայաստան՝ Սամվել Կարապետյանի հետ»։

Միասին կկարողանանք արդարացնել մեր ժողովրդի  սպասելիքները, լուծել մեր ազգի առջև ծառացած խնդիրները։

Ի գործ»,- ասել է Նարեկ Կարապետյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր