Կապան քաղաքը հորդառատ տեղումների «ռեկորդակիրն» է Հայաստանում։ Այն, իր ֆիզաշխարհագրական դիրքով պայմանավորված, առանձնանում է հորդառատ տեղումներով։
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ ՀՀ հիդրոօդերևութաբանական պատմության մեջ տեղումների օրական առավելագույն քանակը գրանցվել է հենց Կապանում՝ 1960թ. հուլիսի 21-ին և կազմել է 176 մմ:
«Որպեսզի պատկերացնենք այդ թվի մեծությունը. Մեկ օրում թափված տեղումները կազմել են Երևան քաղաքի տեղումների տարեկան քանակի կեսից ավելին»,-նշում են կենտրոնից։