Քաղաքական ակտիվիստ Միքայել Մարգարյանի որդին քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց, որ հոր նկատմամբ բռնի ուժ կիրառելով՝ ձերբակալել են․
«Մեր տուն եկան մեծ թվով մարդիկ՝ սպեցնազից, քաղաքացիական հագուստով անձինք և ոստիկաններ (մոտ 15-20 հոգի)։ Առանց որևէ հստակ բացատրության, թեև ներկայացրեցին կալանքի թուղթ, նրանք բռնի կերպով ձերբակալեցին իմ հորը՝ չթողնելով, որ նա կամավոր դուրս գա։ Դեպքը տեղի ունեցավ քրոջս և տատիկիս աչքի առաջ։ Քույրս այդ պահին տուն էր գալիս և տեսավ ամբողջը։
Փաստաբանը տեղում էր և փորձեց պարզել, թե ուր են տանում հորս, սակայն որևէ պատասխան չտրվեց։ Նրան տարան անհայտ ուղղությամբ։ Իրավիճակը մեզ համար լիովին անհասկանալի է։ Ոչ մի բացատրություն չի տրվել։
Խնդրում եմ ՄԻՊ-ին արձագանքել այս իրավիճակին, քանի որ տեղի ունեցածը լուրջ անհանգստություն է առաջացնում»։
Հիշեցնենք՝ Միքայել Մարգարյանին, ինչպես նաև Արսեն Վարդանյանին երեկ էլ էին ձերբակալել՝ Ալեն Սիմոնյանի հետ հայտնի միջադեպից հետո, սակայն ազատ էին արձակել, քիչ առաջ Մարգարյանին կրկին ձերբակալել են։