ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ վեճի բռնված Միքայել Մարգարյանը ձերբակալվել է։ Այդ մասին հայտնել է նրա որդին։
Ավելի վաղ հայտնել էինք՝ Միքայել Մարգարյանի նկատմամբ խուլիգանություն հոդվածով քրեական վարույթ է նախաձեռնվել։
«ՆԳՆ ոստիկանությունից ստացված հաղորդման համաձայն՝ Մ.Մ.-ն տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, ուղիղ եթերով՝ 2026 թվականի մարտի 26-ին Երևան քաղաքի Դեմիրճյան փողոցի 1/1 հասցեի մոտ իրականացրել է խուլիգանական գործողություններ, մասնավորապես հայհոյանք և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել։ Հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելը): Կատարվում է նախաքննություն»,- նշել են Քննչական կոմիտեից։
Հիշեցնենք, որ նախօրեին միջադեպ էր տեղի ունեցել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ։ Խորհրդարանի դիմաց անհետ կորած զինծառայողների հարազատների հետ ակցիա իրականացնող Միքայել Մարգարյանը հայհոյել էր Ալեն Սիմոնյանին, վերջինս նույնպես հայհոյանքով էր պատասխանել: