Մորս այսօր փորձեցին սադրել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով այսօր ԶԼՄ-ներում տարածված տեսանյութին:
Ըստ տեսանյութի՝ լրագրողները մոտեցել են Ալեն Սիմոնյանի մայրիկին, նրան ցույց են տվել այն նկարը, որտեղ նա միջնամատ էր ցույց տալիս ցուցարարներին, և փորձել են մեկնաբանություն ստանալ: