00:00:00

Ավանեսյանը պնդում է՝ ապահովագրության ներդրումից հետո բժիշկների աշխատավարձերը բարձրացել են 20, 40, 50 և 100 տոկոսով

19:07, 27 մարտ 2026 Քաղաքականություն

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, թե բժիշկների աշխատավարձերը բարձրացել են, որոշներինը՝ նույնիսկ կրկնակի։ Ֆեյսբուքյան իր էջում Ավանեսյանը, մասնավորապես, գրել է.

 

«ԱՆ ենթակայությամբ գործող մարզային և երևանյան բուժհաստատությունների ղեկավարների հետ առցանց խորհրդակցություն արեցինք` նախնական ամփոփելու ապահովագրության ներդրումից հետո բուժաշխատողների առաջին երկու ամիսների աշխատավարձերի ցուցանիշները:

 

Նախնական արձանագրումները.

 

1. Ընտանեկան բժիշկների, թերապևտների, մանկաբույժների աշխատավարձերը բարձրացել են 20-40 տոկոսով:

 

2. ⁠Նեղ մասնագետների աշխատավարձերը միջինում բարձրացել են 50 տոկոսից մինչև կրկնակիի չափով:

 

3. Պոլիկլինիկաների հոգեբույժների, ֆթիզիատրների, մանկական սրտաբանների, համաճարակաբանների և մանկական գինեկոլոգների աշխատավարձերը մի մասում կոմպենսացվել են ԲԿ-ների կողմից կամ ջանքեր են ձեռնարկվում ապահովելու խորհրդատվությունների տրամադրումը: ⁠Առաջիկայում կներկայացնենք վերապրոֆիլավորման և մի քանի այլ միջոցառումներ` լուծելու խնդիրը:

 

Տարվում են աշխատանքներ` լուծումներ գտնելու, որպեսզի հաջորդ ամիսներից արդեն աշխատավարձի բարձրացում արձանագրեն նաև այս նեղ մասնագետները:

 

ԱՆ ենթակայությամբ գործող բժշկական կենտրոնների բուժքույրերի և մայրապետերի աշխատավարձերի վերաբերյալ կդիտարկվի մեկ միասնական ձևաչափ:

 

Առցանց հանդիպմանը մասնակցել են ԱՆ ենթակայության մարզային և երևանյան 55 բուժկենտրոնի ղեկավարներ»:

 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր