00:00:00

Մեծագույն ցավ եմ ապրում, որ հասել ենք մի կետի, երբ ինչ-որ մեկը կարող է վիրավորել պետության խորհրդարանի նախագահին, պատգամավորին. Գեղամ Նազարյան (Տեսանյութ)

17:17, 27 մարտ 2026 Քաղաքականություն

Մեծագույն ցավ եմ ապրում, որ հասել ենք մի կետի, երբ ինչ-որ մեկը որոշում է, որ կարող է վիրավորել, հայհոյել պետության խորհրդարանի նախագահին, պատգամավորին. Ֆեյսբուքյան եթերում ասաց ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ անդրադառնալով Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ հայհոյանքի միջադեպին։

Նազարյանը նշեց, որ Ալեն Սիմոնյանի միջադեպից առաջ միջադեպ էր եղել նաև իր հետ, երբ ինքը Բաղրամյանի մուտքով ներս էր մտնում ԱԺ։ «Այնտեղ նստած էին մի խումբ մարդիկ, որոնց ես ճանաչում էի, և նրանց թվում էր Արսեն անունով մի մարդ, որը պատերազմում անհետ կորած հերոսներից մեկի հորղեբայրն է։ Այս մարդը հաճախ մոռանում է, թե ովքեր են իր հարազատները և իրեն պահում է տղամարդուն ոչ վայել ձևով։ Ես կիրթ, հանգիստ, սիրալիր բարևեցի և ներս էի մտնում, նա իրեն թույլ տվեց անհարգալից արտահայտություններ և ասաց՝ «քո նմանի բարևը մենք չենք ընդունում»։ Չգիտեմ՝ ինչ նկատի ունի «իմ նմանի» ասելով, երևի ինքը կիմանա, հետո էլ իր խղճի առաջ կպատասխանի»,-ասաց նա և քաղաքական ուժերին կոչ արեց իրենց նպատակների համար չօգտագործել հերոսների հարազատներին։

«Ձեզ թվում է՝ Ազգային ժողովի նախագահը կամ պատգամավորը տղամարդ չի կամ մարդ չի՞, զգացմունքներ չունի՞, ինքնասիրություն չունի՞: Դուք պետք է հայհոյեք, իսկ ինքն ասի՝ այո՛, ժողովրդավարության շրջանակներում մենք ձեզ չպետք է պատասխանենք: Ո՛չ, ձեզ պետք է պատասխանենք»,-ասաց նա և նշեց, որ սեռական բնույթի հայհոյանքի համար պետք է պատժվեն ավելի խիստ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր