00:00:00

Աննա Հակոբյանը՝ բնորդուհու դերում. Լևոն Թոքմաջյանը նկարել է նրան

23:17, 26 մարտ 2026 Հասարակություն

 

 

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը, հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանի ուղեկցությամբ, այսօր այցելել է ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լևոն Թոքմաջյանի արվեստանոց: Հանդիպումը տեղի է ունեցել վարպետի հրավերով՝ «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում, հայտնում են Իմ քայլը հիմնադրամից։

Այցի ընթացքում Լևոն Թոքմաջյանը հյուրերին է ներկայացրել իր վերջին ստեղծագործական աշխատանքները և անդրադարձել իր մասնագիտական հարուստ ուղուն՝ կիսվելով տարբեր տարիների ստեղծագործական գործունեության ուշագրավ դրվագներով:

Քանդակագործը դեռ որոշ ժամանակ առաջ պատկերել էր Աննա Հակոբյանին՝ հիմնվելով հեռակա տպավորությունների վրա, սակայն անմիջական շփման և անձամբ ճանաչելու արդյունքում ցանկություն է հայտնել ևս մեկ անգամ նրան վրձնել հենց արվեստանոցի ստեղծագործական միջավայրում: Այդ նպատակով տիկին Հակոբյանը հանդես է եկել բնորդուհու դերում:

Հանդիպման առանցքային թեմաներից է եղել նաև վերջին շրջանում Պարույր Սևակի քանդակի շուրջ ծավալված հանրային քննարկումներն ու հնչած քննադատությունները: Լևոն Թոքմաջյանը ներկայացրել է իր դիրքորոշումն ու մասնագիտական մոտեցումները տվյալ հարցի վերաբերյալ:

Զրույցի ընթացքում քանդակագործը կիսվել է նաև իր ապագա ստեղծագործական մտահղացումներով։

Հանդիպման վերջում վարպետն իր հեղինակային գիրքը մակագրեց և նվիրեց տիկին Հակոբյանին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր