00:00:00

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները դիմել են ՍԴ

19:43, 26 մարտ 2026 Քաղաքականություն

«Դիմել ենք ՍԴ՝ վիճարկելու «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը»,- հայտնել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

 

Նա նշել է.

 

«Մասնավորապես վիճարկում ենք օրենքի 25-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 27-րդ հոդվածի 9-րդ մասի, 44-րդ հոդվածի 13-րդ մասի համապատասխանությունը Սահմանադրության 15-րդ հոդվածի 1-ին մասի, 29-րդ, 45-րդ, 78-րդ և 86-րդ հոդվածներին։

 

Արդյոք համապատասխանու՞մ են Սահմանադրությանը

 

– 25-րդ հոդվածի 1-ին մասի դրույթը, որով բացառապես հոգաբարձուների խորհրդի որոշմամբ նախատեսված լինելու դեպքում է թույլատրում բուհի և գիտական կազմակերպության տարածքներում մասնագիտական միավորումների, մասնագիտական միջազգային միավորումների մասնաճյուղերի, ուսանողական ինքնակառավարման կառույցների, մշակութային, մարզական միավորումների կամ արհեստակցական միությունների գործունեությունը,

 

– 25-րդ հոդվածի 2-րդ մասի այն դրույթը, որը արգելում է կրթության և գիտության հետ անմիջական առնչություն չունեցող կազմակերպությունների և միավորումների գործունեությունը բուհի և գիտական կազմակերպության տարածքում։

 

– 27-րդ հոդվածի 9-րդ մասի այն դրույթը, որով 65 տարին լրանալուց հետո հանրային գիտական կազմակերպության տնօրենի լիազորությունների դադարեցում է նախատեսվում,

 

– 44-րդ հոդվածի 13-րդ մասի այն դրույթը, որը գրեթե բացառում է Ակադեմիական քաղաքից դուրս համալսարանների և կամ դրանց մասնաճյուղերի առկայությունը։

 

Օրենքը համակարգային հարված է Հայաստանի բարձրագույն կրթության և գիտության ոլորտին։

 

Այն չի ներառել ոլորտի առաջատար ներկայացուցիչների բազմաթիվ առաջարկություններ։

 

Լուծարվել և կազմաքանդվել է Գիտությունների ազգային ակադեմիան՝ այն դարձնելով խորհրդատվական մարմին։

 

Մարզային բուհերի ապագան մեծ հարցականի տակ է։

 

Սահմանափակված են բուհերի ինքնավարությունն ու ակադեմիական ազատությունները»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր