00:00:00

«Հանդիպել եմ Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդական Վինսեն Ժիրոյի հետ». Պապիկյան

19:25, 26 մարտ 2026 Քաղաքականություն

ՊՆ Սուրեն Պապիկյանը սոցցանցի իր էջում գրառում է արել՝ Ֆրանսիայից.

«Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակում մարտի 26-ին հանդիպել եմ Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդական, հատուկ ռազմական շտաբի ղեկավար, բանակի գեներալ Վինսեն Ժիրոյի հետ։

Հանդիպմանը մասնակցել է նաև Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Խաչատրյանը։

Քննարկել ենք պաշտպանության ոլորտում Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր։

Անդրադարձել ենք նաև միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի»,- գրել է Պապիկյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր