00:00:00

Իմ անվերապահ աջակցությունն եմ հայտնում Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած «Առաջարկ Հայաստանին» ծրագրին

14:20, 26 մարտ 2026 Քաղաքականություն

Սիրելի՛ հայրենակիցներ, լինելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ստեղծման ակունքներում, երկար տարիներ համակարգելով կուսակցության Շիրակի մարզային և Գյումրու քաղաքային խորհուրդների աշխատանքները, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կազմում մի քանի անգամ ընտրվելով Ազգային ժողովի պատգամավոր` իմ անվերապահ աջակցությունն եմ հայտնում Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած «Առաջարկ Հայաստանին» ծրագրին, քանզի համոզված եմ, որ միայն միասնությամբ, հանրային համերաշխությամբ ու համատեղ աշխատանքով է հնարավոր լուծել մեր երկրի առջև ծառացած խնդիրները։ Որպես Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի նախկին ռեկտոր՝ տեսել եմ, թե ինչպես է Գագիկ Ծառուկյանը յուրահատուկ վերաբերմունք ցուցաբերում ուսանող երիտասարդությանը, մարզաշխարհին և բոլոր բնագավառներին (կրթություն, գիտություն, արվեստ, հոգևոր կյանք)։ Պարոն Ծառուկյանի ուշադրությունից դուրս չեն մնացել նաև Գյումրի քաղաքի խնդիրները, որոնցից մի մասը լուծում է ստացել իր անմիջական հովանավորությամբ ու աջակցությամբ։

Տարբեր սերունդների իմ բոլոր նախկին ուսանողներին ու այսօրվա ուսանող երիտասարդությանը կոչ եմ անում մասնակից դառնալ այս ծրագրի քննարկմանն ու ուժեղացմանը, քանզի սա բացառիկ հարթակ է յուրաքանչյուրի ձայնը լսելի դարձնելու համար։
Մենք իրավունք չունենք անտարբեր լինել մեր երկրի ճակատագրի նկատմամբ։

Վարդևան Գրիգորյան
ՀՀ վաստակավոր մանկավարժ,
մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր