Երևանի Ազատության պողոտայի 19 հասցեում գտնվող նախկին «Կանազ» մշակույթի տանը բռնկված հրդեհը ժամը 21։11-ին մեկուսացվել է, հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։
Հաղորդվում է, որ փրկարարները կանխել են կրակի տարածումը դեպի բնակելի շենքեր:
Ըստ նախնական տվյալների՝ Կանազ մշակույթի տանը բռնկված հրդեհի հետևանքով տուժածներ չկան:
Նշենք, որ քիչ առաջ ՓԾ տնօրեն Արամ Ղազարյանը Կանազի մշակույթի այրվող տան տարածք եկավ. հրդեհաշիջումը շարունակվում է: