00:00:00

Հայաստանից մոտավորապես 252 քառակուսի կմ գտնվում է Ադրբեջանի օկուպացման ներքո․ Միքայել Դարբինյան

18:44, 25 մարտ 2026 Քաղաքականություն

Այսօր «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ջերմուկ քաղաքում անցկացնում է «Ուժեղ խաղաղության» միջազգային համաժողով։

Համաժողովի  ընթացքում ԱՄՆ նախկին դիվանագետ,  անվտանգության փորձագետ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության թիմի խորհրդատու Միքայել Դարբինյանը ներկայացրել է  2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական տարածքները,  անդրադարձել դրանց հետևանքներին,  անվտանգության և ինքնիշխանության սպառնալիքներին։

Խոսքն ավելի պատկերավոր և հասկանալի դարձնելու համար փորձագետը  ցույց է տվել քարտեզներ։

«Այստեղ ներկայացված ողջ տեղեկատվությունն ու տվյալները հիմնված են բացառապես բաց աղբյուրների  վրա։
Այստեղ չի օգտագործվել որևէ գաղտնի կամ սահմանափակ հասանելիության տեղեկատվություն․ բոլոր տվյալները հանրությանը հասանելի են և կարող են անկախ կերպով ստուգվել։ Վերլուծությունը կատարվել է բաց հարթակների և գործիքների հիման վրա, ներառյալ արբանյակային պատկերները և միջազգային մոնիթորինգային համակարգերը։

Օրինակ՝ օգտագործվել են NASA-ի կողմից հրապարակվող հրդեհների քարտեզները, որոնք արբանյակային տվյալների միջոցով ապահովում են համաշխարհային գրեթե իրական ժամանակի դիտարկում։ Բոլորս գիտենք, որ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի սահմաններն ավելի խոցելի դարձան՝ հատկապես Սյունիքի տարածքում, ինչպես նաև Շորժայի և Սոթքի հատվածներում՝ շարունակական ներխուժումների հետևանքով։ Այս քարտեզների վրա պարզ կարելի է տեսնել, թե ինչպես է Հայաստանից  մոտավորապես  252 քառակուսի կմ գտնվում Ադրբեջանի օկուպացման ներքո։ Նաև ակնհայտ է, որ շատ դիրքերում 2021 թվականից հետո ադրբեջանական զորքը դիրքային  առավելություն ունի՝ գտնվելով ավելի բարձրադիր վայրում»,-ասել է փորձագետը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր