00:00:00

Մեր ընդդիմադիր խմբակները «երաշխավորացավ» են կպել. Արարատ Միրզոյան

17:29, 25 մարտ 2026 Քաղաքականություն

Վերջին օրերին մեր ընդդիմադիր խմբակները «երաշխավորացավ» են կպել. ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Որ մի քիչ փորձենք հիշենք, դրանից մի երկու շաբաթ առաջ և մի 4 տարի շարունակ ընդհանրապես խաղաղությունը չէին ընդունում։ Հիմա էլ ունեն նարատիվներ, այդ թվում նաև Ղարաբաղը հետ բերելու մասին, որոնք ուղղակի հակասում են խաղաղությանը։ Հիմա նոր բան են մտածել, խաղաղություն՝ երաշխավորված»,-ասաց Միրզոյանը։

Նա նշեց, թե պետք է խոստովանել, որ երաշխավորները հետապնդում են իրենց շահը։

«Միջազգային հարաբերություններում ոչ մեկը ոչ մեկի սիրուն աչքերի համար չի գնում, երաշխավորություն չի անում, իր զինվորների արյունը չի թափում և այլն։ Գիտենք տասնյակներով երաշխավորված խաղաղություններ, որոնք հետո խախտվել են, խախտվել են նաև երաշխավորների կողմից»։

ԱԳ նախարարի խոսքով՝ խաղաղության ամրությունը ոչ թե երաշխավորներով է, այլ՝ փոխշահավետությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր