TRIPP-ը հակասության մեջ մտավ «Խաղաղության խաչմերուկ» գաղափարի հետ, որովհետև խաչմերուկը ենթադրում էր ճանապարհների ապաշրջափակում։ Այս մասին «Մեծ քաղաքականություն». էպիզոդ երրորդի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«TRIPP-ը ստեղծում է մի իրավիճակ, երբ Ադրբեջանը կառուցվող երկաթուղով կապվում է Կարսի հետ, մնացած բոլոր ուղիներն անհետաքրքիր են դառնում։ Երկրի ղեկավարն առաջին հերթին պետք է տնտեսության զարգացման համար ամենամեծ շուկաները և դեպի դրանք տանող ամենակարճ ճանապարհները փնտրի»,-նշել է նա: