Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները քննարկում են Իրանի դեմ ռազմական գործողություններին միանալու հնարավորությունը. հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Գործակալության տվյալներով՝ Պարսից ծոցի խոշոր արաբական երկրները դիտարկում են ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացվող գործողություններին միանալու տարբերակը։
«Պարսից ծոցում Իրանի խոշորագույն արաբ հարևանները դիտարկում են Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմին միանալու հնարավորությունը և կարող են ստիպված լինել դա անել, եթե Թեհրանը հարված հասցնի նրանց կրիտիկական ենթակառուցվածքին»,- նշվում է հրապարակման մեջ։
Աղբյուրների փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն «կորցնում են համբերությունը» Իրանի գործողությունների պատճառով, որոնք արդեն ազդել են նավահանգիստների, էներգետիկ օբյեկտների և օդանավակայանների վրա։
Նշվում է նաև, որ տարածաշրջանի այլ պետություններ ևս աստիճանաբար կարող են ներգրավվել հակամարտության մեջ։