00:00:00

Դարակերտում տեղի կունենա փոքրիկ Ալեքսի հոգեհանգստի և խնկարկման արարողությունը

20:34, 24 մարտ 2026 Հասարակություն

Դարակերտի վարչական ղեկավար Դանիել Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և հայտնել․

Հարգելի՛ բնակիչներ,
Սույնով հայտնում եմ, որ վաղը ժամը 13:00-ին Դարակերտ գյուղի գերեզմանատանը տեղի կունենա օրեր առաջ հիվանդանոցում մահացած փոքրիկ Ալեքսի հոգեհանգստի և խնկարկման արարողությունը:

Հիշեցնենք ՝ մարտի 16-ին «Արաբկիր» ԲԿ էր տեղափոխվել 1 տարեկան 2 ամսական երեխա՝ «կլինիկական մահ» ախտորոշմամբ, որը գտնվում էր վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։

Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված 1-ամյա երեխայի կենսաբանական մայրը դեպքի ժամանակ գտնվել է Արարատի մարզի Դարակերտ գյուղում։ Այնտեղ նա ապրում է իր մոր, եղբոր և մորեղբոր հետ եւ սպասում 5-րդ երեխային։

Բժիշկները օրեր շարունակ պայքարում էին մեկ տարեկան Ալեքսի կյանքի համար, սակայն մարտի 21-ին Արաբկիր ԲԿ-ից հայտնեցին՝ վերակենդանացման բաժնում գտնվող ծեծի ենթարկված մեկ տարեկան երեխան մահացել է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր