Ադրբեջանն Արցախում էթնիկ զտում է իրականացրել, Արցախի պատմությունը ներկայացնելով աշխարհահռչակ բլոգեր և բիզնես ինֆլուենսեր Մարիո Նավֆալին՝ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
«150 000 մարդ հիմա Հայաստանում է՝ զրկված իրենց տներից»,- պատմել է Կարապետյանը։
Նա հավելել է՝ ընդամենը 10 հայ էր մնացել օկուպացված Արցախում, բայց նրանք էլ վերադարձան, որովհետև չէին կարող այնտեղ ապրել։
«Սա դասական էթնիկ զտում է։ Սա 21-րդ դարում է տեղի ունենում»,- ասել է նա։
Կարապետյանը խոսել է նաև արցախցիների սոցիալական ու հուզական վիճակի մասին.
«Նրանց համար շատ դժվար է նոր կյանք սկսել։ Նրանք կորցրել են ամեն ինչ…
Այնինչ ԼՂ բարգավաճ տարածաշրջան էր՝ Հարավային Կովկասի ամենաբարգավաճներից մեկը։ Արցախցիները բարձրակիրթ մարդիկ էին, և հիմա այստեղ են՝ սկսելով իրենց կյանքը զրոյից»։