00:00:00

TRIPP–ը կարող է երկարաժամկետ խաղաղություն բերել. պետք է ԱՄՆ-ի դերը վկայից բարձրացնել խաղաղության երաշխավորի. Կարապետյան

18:28, 24 մարտ 2026 Հասարակություն

Երբ մենք լուծենք Ադրբեջանի հետ ունեցած խնդիրը, ապա Հարավային Կովկասը, վատագույն դեպքում, կդառնա այս տարածաշրջանի միակ կայուն գոտին։ Այս մասին ամերիկացի հայտնի կրիպտո ձեռնարկատեր, գործարար, բլոգեր, IBC Group-ի հիմնադիր Մարիո Նավալին տված հարցազրույցում նշել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

«Հյուսիսում ընթացող ռուսական գործընթացները խախտեցին Հարավային Կովկասի հավասարակշռությունը, և դա բերեց պատերազմի։ Ռուսաստանի ուկրաինական գործընթացները, Ուկրաինայի հետ պատերազմը, հանգեցրին Ռուսաստանի հավասարակշռող դերի թուլացման։  Որովհետև այստեղ երեք ուժ կա, և այդ ուժերից մեկը, որը հավասարակշռող դերակատարներից մեկն էր, այլ ուղղությամբ էր զբաղված։

Եվ հետո, մոտ մեկ տարի անց, սկսվեց նոր պատերազմ։ Այդ նոր պատերազմը սկսվեց այստեղ, որովհետև Թուրքիայի դերը մեծացավ։ Մեզ այս տարածաշրջանում անհրաժեշտ է հավասարակշռություն, և Թրամփի TRIPP նախագիծը հենց այդ հավասարակշռությունն է, որը կարող է մեր տարածաշրջանի համար երկարաժամկետ խաղաղություն բերել։ Միակ բանը, որի վրա մենք պետք է աշխատենք, ԱՄՆ-ի դերը պարզապես վկայի դերից ավելի շատ խաղաղության երաշխավորի դերի բարձրացնելն է։ Դա խաղաղություն կբերի այս ամբողջ լոգիստիկ շղթային և այս խաչմերուկին, որը կդառնա ամենաանվտանգ խաչմերուկը այս անկայուն տարածաշրջանում»,–ասաց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր