00:00:00

Արցախ բառից վախենում են․ Ալիևն ու Էրդողանը կջղայնանան, աթոռ հանուն տարածքների՝ սա է իրենց տրամաբանությունը. Դանիելյան

16:23, 24 մարտ 2026 Քաղաքականություն

Արցախ բառից վախեր ունեն, կարող է ասեն, Ալիևին ու Էրդողանին ջղայնացնեն ու իրենց համար լավ չլինի, իրենց պաշտոնի և աթոռի համար լավ չլինի. լրագրողներին ասաց ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Պաշտոն, աթոռ հանուն տարածքների՝ այս է իրենց տրամաբանությունը, լոգիկան։ Բա կոկորդ էր ճղում՝ «Արցախը Հայաստան է և վերջ»։ Սկզբից ասում էին բռնի տեղահանված արցախցիներ, հիմա դա էլ են խմբագրել, էլ բռնի տեղահանված չեն ասում, ասում են՝ փախածներ»,- ասաց պատգամավորը։

Անդրադառնալով մետրոյի միջադեպին՝ նշեց, որ Նիկոլ Փաշինյանը «փախած» է ասում այն մարդուն, ում հայրը լեգենդար հրամանատար է եղել, կյանքը նվիրաբերել է հանուն Արցախի․«Հերոսների ընտանիքների նկատմամբ վերաբերմունքը պատահակա՞ն է. ո՛չ, Եռաբլուրից է սկսել այդ վերաբերմունքը, երբ ծնկի էր գալիս, հետո ծնողներին ծեծում էին»։

Դանիելյանը շեշտեց, որ ակնհայտ է՝ արցախցիներին թիրախավորում են. «Ներազգային պառակտում են մտցրել։ Պառակտումը դարձել է իրենց բանուգործը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր