00:00:00

Անկախության հռչակագիրը մեր պետության ծննդյան վկայականն է, դրանից հրաժարվելը հերթական անվտանգային խնդիր է. Գոհար Մելոյան (Տեսանյութ)

11:20, 24 մարտ 2026 Քաղաքականություն

Անկախության հռչակագիրը մեր պետության ծննդյան վկայականն է. գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը և կից տեսանյութում մանրամասնել.

«1990 թվական, օգոստոսի 23, պատմական օր. Հայաստանի ԽՍՀ գերագույն խորհուրդը, արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, հռչակեց միասնական պետականության հաստատման սկիզբը: Անկախության հռչակագրի ընդունման օրն էր։

Անկախության հռչակագիրը մեր պետականության ակունքն է, հիմնաքարը, մեր պետության ծննդյան վկայականը։ Այսօր ՀՀ վարչապետն Անկախության հռչակագիրն անվանում է կոնֆլիկտածին փաստաթուղթ. քաղաքական ուժ, որը երեք պատերազմ բերեց ավերիչ հետևանքներով՝ Արցախի կորուստ, տարածքային կորուստներ՝ օկուպացիա, անգամ իրենց իսկ նկարագրած քարտեզում և հազարավոր հայրենակիցների կորուստ»,-նշել է նա:

Մելոյանը շեշտում է՝ կոնֆլիկտածին է հայտարում, որովհետև Ադրբեջանը հրահանգավորել է հրաժարվել Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին հղումից, իսկ դա նշանակում է հրաժարվել պետականության իրավական հիմքերից: 

Մելոյանը շեշտում է, որ օրերս Սահմանադրության նախագծի աշխատանքային տարբերակի արտահոսք եղավ, որում, ինչպես Ադրբեջանը թելադրել էր, Սահմանադրության նախաբանն այլևս չկա։

«Սա հերթական անվտանգային խնդիրն է։ Այժմ թիրախավորված է մեր երկրում իրավական անվտանգությունը, իսկ իրավական անվտանգության առաջնային խնդիրը երկրի սահմանադրական կայունությունն է և սահմանադրական կարգի պահպանումը»,- նշում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամը։ 

ՀՀ-ն ունի իրավական անվտանգության թե՛ արտաքին, թե՛ ներքին մարտահրավերներ ու այսօր առերեսվում է դրանց։ 

«Արդյո՞ք մենք համաձայն ենք թույլ տալ այս քաղաքական ուժին հարվածի տակ դնել ու միջազգային հարթակներում բարձրացնել Հայաստանի Հանրապետության՝ որպես պետականության, որպես ինքնիշխան միավոր հետագա գոյի հարցը»,-եզրափակում է Գոհար Մելոյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր