Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։
Ըստ ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրության՝ կողմերը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը։ Նվում է, թե նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանում ռազմական լարվածության նվազեցման ուղղությամբ հնարավոր քայլերի վերաբերյալ։
Բայրամովը կրկին շեշտադրել է ադրբեջանական կողմի սպասումները՝ կապված Իրանի տարածքից Նախիջևանի վրա իրականացված անօդաչու թռչող սարքերի հարձակումների փաստերով հետաքննության ավարտի հետ։
Նշվում է նաև, որ կողմերը կարծիքներ են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ հարցերի շուրջ։