«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը գրել է․
«Կես տարի է, մեզ հետ չէ մեր լավագույն ընկերը՝ Վալոդյա Գրիգորյանը։
Եվ այս կես տարվա ընթացքում իրավապահ համակարգը, որպես իշխանության կամակատար, պարտակում է սպանության ամբողջական բացահայտումը։ Ակնհայտ է, որ Վալոդյայի սպանության գործում կան պատվիրատուներ, աջակիցներ, տեղեկացվածներ։
Այլևս ակնհայտ է, որ այս իշխանության օրոք Վալոդյա Գրիգորյանի սպանությունը չի բացահայտվելու, և իշխանափոխության համար մեր պայքարը նաև մեր ընկերոջ սպանության բացահայտման համար է։
Արդարությունը վերականգնվելու է, և բոլոր մեղավորները կրելու են արժանի պատիժ»։