00:00:00

Մեզ պատերազմից ուզում է փրկել մի մարդ, ով բերել է 3 պատերազմ. մի´ հավատացեք սուտ պնդումներին, թույլ մի´ տվեք, որ վախեցնելով մեզ տանեն փակուղի. Գոհար Ղումաշյան

17:39, 23 մարտ 2026 Քաղաքականություն

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը գրել է․

«Եթե ինձ չընտրեք՝ կլինի պատերազմ.

Մեզ պատերազմից ուզում է փրկել մի մարդ, ով բերել է 3 պատերազմ: Երեք անգամ մեր ժողովրդին անցկացրել է պատերազմի սարսափի միջով, Եռաբլուրը մեծացրել է մի քանի անգամ, մեր զինվորներին դարձրել է հաշմանդամ: Սա ցինիզմ է և ստորություն:

Իրականում պատերազմը բացառելու համար մեզ պետք է ուժեղ դիվանագիտություն, մրցունակ պետություն և ուժեղ ղեկավար: Պարտվող ուժը չի կարող բանակցել արժանապատիվ կերպով, չի կարող բերել ուժեղ և կայուն խաղաղություն։ Մենք առաջարկում ենք ուժեղ խաղաղություն, ապահովված մի քանի երաշխավորների կողմից, առանց նվաստացուցիչ զիջումների։

Մի´ հավատացեք, սուտ պնդումներին։ Թույլ մի´ տվեք, որ վախեցնելով մեզ տանեն փակուղի։

Ուժեղ Հայաստան հնարավոր է։ 76 օրից մենք ունենալու ենք ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր