Իրանագետ Վարդան Ոսկանյանն իր ֆեյսբույան էջում գրել է.
«ԱՄՆ-ի նախագահ Թրամփը «Truth» սոցիալական ցանցում գրառում է արել առ այն, որ 5 օրով հետաձգել է Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածը, քանի որ «կառուցողական խոսակցություն» է ունեցել իրանցիների հետ։
Իրանի ԱԳՆ-ն հերքել է ԱՄՆ-ի հետ որևէ բանակցության գոյության փաստը՝ նշելով, որ դրանք տեղի չեն ունենա մինչև Թեհրանը չհասնի իր նպատակներին։
Իրանական կողմում գրեթե վստահ են, որ ԱՄՆ-ի նախագահի նման գրառումը նպատակ ունի թույլ չտալու ֆոնդային բորսաների էլ ավելի մեծ անկում և նավթի գների հերթական բարձրացում։
Քարոզչական տիրույթում, սակայն, ԱՄՆ-ի նախագահի նման ետքայլը կարող է նկատելի իմիջային խնդիր առաջացնել, քանի որ ի տարբերություն Իրանի ԱԳՆ-ի դիվանագիտական ձևակերպումներով հայտարարության, այդ երկրի զինվորական շրջանակները նման քայլը գնահատում են որպես իրանական պատասխան ռազմական գործողությունների հեռանկարից վախի նշան»։