Հորմուզի նեղուցը բաց է բոլորի համար, բացի մեր տարածք ներխուժողներից. X սոցիալական ցանցում գրել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Ըստ նրա, «Իրանն աշխարհի քարտեզից ջնջելու պատրանքը վկայում է հուսահատության մասին՝ ուղղված պատմություն կերտող ազգի կամքի դեմ»։
«Սպառնալիքներն ու ահաբեկումը միայն ամրապնդում են մեր միասնությունը։ Հորմուզի նեղուցը բաց է բոլորի համար, բացի մեր տարածք ներխուժողներից։ Մենք հաստատակամորեն դիմակայում ենք մարտի դաշտում հնչող խենթ սպառնալիքներին»,- հավելել է Փեզեշքիանը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ կոչնչացնի Իրանի բոլոր էլեկտրակայանները, եթե Հորմուզի նեղուցը 48 ժամվա ընթացքում չբացվի։