00:00:00

Հայաստանում կընդունվի հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքը ՊՆ-ում արտոնող որոշում․ Նիկոլ Փաշինյան

20:08, 22 մարտ 2026 Քաղաքականություն

Հայաստանում մինչև տարեվերջ կսահմանվի կարգ, որը հաշմանդամություն ունեցող անձանց հնարավորություն կտա աշխատանքի անցնել պաշտպանության նախարարությունում՝ ծառայության որոշակի սահմանափակումներով։

Այս մասին Երևանում շրջայցի ընթացքում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով քաղաքացու հնչեցրած համապատասխան հարցին։

«Այսօրվա օրենքով հաշմանդամություն ունեցող անձն ընդհանրապես իրավունք չունի անցնել ծառայության։ «Զինվորի տան» տղաներին խոստացանք՝ կարգում փոփոխություն կանենք, որ հաշմանդամություն ունեցող անձինք կարողանան ՊՆ-ում անցնել աշխատանքի՝ ծառայության իր սահմանափակումներով։ Նախորդ օրը նախարարն ինձ ասաց, որ նախագիծն արդեն շրջանառության մեջ է։ Մաքսիմում մինչև տարվա վերջ այդ հարցը կլուծվի»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր