00:00:00

Արցախից թռել ես դու՝ այն ճանաչելով Ադրբեջանի անբաժանելի մաս․ Շարմազանովը՝ Փաշինյանին

19:10, 22 մարտ 2026 Քաղաքականություն

Արցախից թռել ես դու՝ այն ճանաչելով Ադրբեջանի անբաժանելի մաս։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:

«Նիկոլ, այ տենց գոռա, որ ազգը քո իրական դեմքը տեսնի։

Արցախցի աղջկան երեսով ես տալիս ու ասում ես՝ ՀՀ քաղաքացին միլիարդներ է ծախսել Արցախի վրա:

Իրո՞ք…բա գոռում էիր ՝Արցախը Հայաստան է եւ վերջ,որդուդ Արցախ ծառայության էիր ուղարկում,Շուշիում պարում էիր ինքնամոռաց ։

Հիմա եկել երեսով ես տալիս,թե Արցախի համար միլիարդներ է ծախսվել։

Կամ արցախցի աղջկան ասում ես՝ ինչու՞ եք թռել Արցախից։

Արցախցին չի թռել ,արցախցին չի ուրացել իր պայքարն ու գերեզմանները՝ գերադասելով Արցախից հեռու ,բայց ադրբեջանական ստրկության մեջ չապրել։

Արցախցին ,ամիսներ շարունակ բլոկադայի մեջ է ապրել,բայց Ադրբեջանից բերված հացը չի կերել։

Հասկանու՞մ ես, արցախցին գերադասել է քաղցած մնալ, բայց իր որդիներին սպանող թշնամու տված հացը չի վերցրել։

Դու դա չես էլ հասկանա։

Իսկ իրականում էս պատմության մեջ թռածը դու ես՝ Նիկոլ Փաշինյան։

Դու ես թռել Արցախից՝ հանձնելով այն Ադրբեջանին։

Դու ես թռնում Հայաստանից՝ մերժելով Անկախության հռչակագիրը։

Հուսով եմ ժողովրդի աչքերը կբացվի ու շուտով կավարտվի Հայաստանի ամոթի ժամանակաշրջանը»,-գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր