00:00:00

Փաշինյանը ներողություն խնդրեց արցախցի կնոջից և հրավիրեց նոր հանդիպման

19:08, 22 մարտ 2026 Քաղաքականություն

Թիմակիցների հետ քննարկման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում ներողություն խնդրեց արցախցի կնոջից՝ Արցախյան ազատամարտում զոհված դաշտային հրամանատար Մերուժան Մոսիյանի դստերից՝ Արմինե Մոսիյանից և նրա որդուց, և հրավիրեց նոր հանդիպման․

«Ես մինչև այսօր չեմ կարողանում առանց էմոցիաների այդ թեմային անդրադառնալ, և դա, այո, մեծ թերություն է։ Չեմ կարողանում այդ պահը հաղթահարել։ Հարգելի տիկին Մոսիյան, ես ձեզնից և ձեր որդուց ներողություն եմ խնդրում այն էմոցիաների համար և հույս ունեմ, որ առիթ կունենանք նորից հանդիպելու և նորից խոսելու։ Ես գիտեմ, որ դուք կմերժեք, երկու կոպիտ բառ էլ կասեք հետևից, բայց եթե հանկարծ ձեր մտքով կանցնի, որ արժե, հեռախոսը կամ, եթե կուզեք, տեսախցիկը դնենք, հանգիստ պայմանավորվենք, առանց էմոցիաների խոսենք, իմացեք՝ ձեր տրամադրության տակ եմ։

Ընդունում եմ՝ ճիշտ տոնայնությամբ, ճիշտ ժեստիկուլյացիայով չեմ ասել, ինչ-որ տեղ էլ բովանդակությանը ճիշտ չեմ վերաբերվել, բայց այդ թեման ինձ համար ամենաէմոցիոնալներից մեկն է, և ես բոլորից եմ ներողություն խնդրում, նույնիսկ ինքս ինձանից»,– ասաց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր