00:00:00

Հանձնողի, ստրկամիտի և փախչողի համբավ ունեցողը հոխորտանքի ու արդարանալու անհաջող փորձեր է անում այն հայ կնոջ նկատմամբ, որի հայրը հողը պահող ու հաղթող հրամանատար էր. Աբրահամյան

18:07, 22 մարտ 2026 Քաղաքականություն

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․

Վարդենիսի, Ջերմուկի, Սև լճի, Իշխանասարի, Տեղ գյուղի, Ներքին Հանդի (երկար շարունակելի) բնագծերը թշնամու օկուպացիային թողած ու փախուստի դիմածը հայ կնոջը մեղադրում է Արցախը լքելու մեջ։

Անձը, որը Սահմանադրությամբ ստանձնած պարտականությունը տրորել է, հոխորտանքի ու արդարանալու անհաջող փորձեր է անում հայ կնոջ նկատմամբ, որի հայրը, ի տարբերություն վերոնշյալ հանձնողի, ստրկամիտի և փախչողի համբավ ունեցողի, հողը պահող ու հաղթող հրամանատար էր։

Փաշինյանի խոսքը մեր ժողովրդի մի հատվածի՝ արցախցիների նկատմամբ ատելության և խտրականության դրսևորում էր՝ բացահայտելով իրական վերաբերմունքը մեր ժողովրդի ճակատագրի և վշտի հանդեպ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր