00:00:00

Իրաքում ՀՀ դեսպանության հետ կապ է հաստատել 12 քաղաքացի, որոնցից 9-ը ցանկություն է հայտնել վերադառնալ

13:24, 22 մարտ 2026 Քաղաքականություն

Փետրվարի 28-ից ի վեր Իրաքում ՀՀ դեսպանության հետ կապ է հաստատել հայաստանաբնակ ՀՀ 12 քաղաքացի, որոնք հանդիսանում են տարբեր ոլորտների պայմանագրային աշխատողներ: Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը:

Քաղաքացիներից 9-ը ցանկություն է հայտնել վերադառնալ Հայաստան: Մարտի 17-18-ն Իրաքում ՀՀ դեսպանությունն աջակցել է Հայաստան նրանց վերադարձին՝ Բաղդադ-Քուվեյթ-Ռիյադ-Թբիլիսի-Երևան երթուղով։

Մասնավորապես, Իրաքում ՀՀ դեսպան Ռուբեն Սողոյանի ուղեկցությամբ նրանք մեկնել են Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիյադ։

Քուվեյթում և Իրաքում ՀՀ դեսպանություններն օժանդակություն են ցուցաբերել ՀՀ քաղաքացիների Սաուդյան Արաբիայի մուտքի արտոնագրեր ստանալու, ինչպես նաև ցամաքային ուղևորափոխադրումն անվճար և ուղեկցությամբ ապահովելու հարցում։

Իրաքում մնում են ՀՀ 3 քաղաքացիներ, որոնցից 2-ն ունեն պայմանագրային պարտավորություններ, մյուս քաղաքացին հայտնել է, որ նախընտրում է սպասել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր