00:00:00

Իրանն արձագանքել է երկրի էլեկտրակայանները ռմբակոծելու Թրամփի սպառնալիքներին

11:20, 22 մարտ 2026 Հասարակություն

Իրանի «Խաթամ ալ Անբիա» կենտրոնական շտաբն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ երկրի «տարբեր էլեկտրակայաններ» ռմբակոծելու և «ոչնչացնելու» սպառնալիքներին, եթե Հորմուզի նեղուցը 48 ժամվա ընթացքում չբացվի։

«Համաձայն նախկինում արված նախազգուշացումների, եթե հակառակորդը վնասի Իրանի վառելիքաէներգետիկ ենթակառուցվածքները, ԱՄՆ-ին և տարածաշրջանային վարչակարգին պատկանող ողջ էներգետիկ, տեղեկատվական-տեխնոլոգիական և աղազերծման ենթակառուցվածքները թիրախ կդառնան», - ասվում է շտաբի հայտարարության մեջ, որը հրապարակել է Fars լրատվական գործակալությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր