Ինչու՞ Գարեգին Բ-ին թույլ չտվեցին մեկնել Վրաստան. Այս մասին գրել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը և մանրամասնել.
«Շատերը հարցնում են, թե որն է պատճառը, որ հայերի հոգևոր առաջնորդ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին թույլ չտվեցին մեկնել Վրաստան՝ մասնակցելու Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի հուղարկավորությանը։
Սակայն երբ այդ տեղեկությունը համադրում ես այն տեղեկության հետ, որ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն հայտարարել է, որ մեկնելու է Իլիա Բ-ի հուղարկավորությանը, հասկանում ես, որ ամեն ինչ արվում է, որպեսզի հայ ազգը որևէ ձևաչափով և որևէ մակարդակում պատշաճ կերպով չներկայացվի, և հենց այդ պատճառով էլ խոչընդոտվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ հայերի հոգևոր առաջնորդի Թբիլիսի այցը»։