00:00:00

ԱՄՆ-ը պետք է հարգի Ռուսաստանին «ռուսական հարստությունների սահմաններից դուրս». Լավրով

20:44, 21 մարտ 2026 Քաղաքականություն

ԱՄՆ-ը պետք է հարգի Ռուսաստանին «ռուսական հարստությունների սահմաններից դուրս»։ Մոսկվան առայժմ չի տեսնում, որ իրեն հարգում են։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ОТР հեռուստաալիքի «Հիշել ամեն ինչ» ծրագրի հարցազրույցում, տեղեկացրել է «Коммерсантъ»-ը։ Նրա խոսքով՝ ամերիկյան կողմը պետք է հաշվի առնի նաեւ ռուսական շահերը համագործակցություն պլանավորելիս։

«Ամերիկացիները կգան մեզ մոտ եւ կասեն, որ կողմ են մեզ հետ համագործակցությանը։ Բայց եթե մենք պատրաստ ենք մեր տարածքում  փոխշահավետ  նախագծեր իրականացնել եւ ամերիկացիներին տրամադրենք այն, ինչը նրանց հետաքրքրում է՝ հաշվի առնելով նաեւ մեր շահերը, ապա նրանք էլ պետք է հաշվի առնեն մերը»,- հայտնել է Լավրովը։

ՌԴ ԱԳՆ ղեկավարը ավելացրել է, որ ԱՄՆ-ը փորձում է դուրս մղել Ռուսաստանին համաշխարհային բոլոր էներգետիկ շուկաներից։ Դա, նրա խոսքով, «էներգետիկ գերիշխանության բացահայտ հավակնություն է» աշխարհի բոլոր տարածաշրջաններում։ Սերգեյ Լավրովը կարծում է, որ ԱՄՆ-ում կողմ են այն մոտեցմանը, որ իրենց շահերը գերակա են ցանկացած միջազգային պայմանավորվածության նկատմամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր