00:00:00

Ղարաբաղի շարժումը թակարդ էր, ժողովուրդը երջանիկ է, որ հանել եմ այդ թակարդից. Փաշինյանը՝ քաղաքացուն

20:05, 21 մարտ 2026 Քաղաքականություն

Դուք Արցախը վաճառեցիք, դավաճանել եք հայ ժողովրդին, խաբեցիք մեզ բոլորիս, ովքեր Սերժ Սարգսյանին մերժելու համար դուրս եկան փողոց ու աջակցեցին ձեզ։ Այս մասին այսօր Չարենցավանում վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասաց մի քաղաքացի։

Ի պատասխան՝ Փաշինյանը նծեց. «Դուք ներկայացնում եք միայն ձեզ, ես ներկայացնում եմ Հայաստանի ժողովրդին, ովքեր Ղարաբաղի թակարդից դուրս են եկել։ Ղարաբաղի շարժումը թակարդ էր, ժողովուրդը երջանիկ ա, որ հանել եմ այդ թակարդից»։

Ներկաները սկսեցին ծափահարել Փաշինյանին, ինչին նա արձագանքեց՝ ասելով. «Մի՛ հուզվեք, մարդ ա, խոսում ա...»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր