00:00:00

Միրզոյանն այցելել է Օմանի թագավորական օպերա

18:28, 21 մարտ 2026 Քաղաքականություն

ԱԳՆ-ից հաղորդագրություն են տարածել.

«Օման այցի մշակութային բաղադրիչի շրջանակներում նախարար Միրզոյանի ղեկավարած պատվիրակությունն այցելել է Օմանի թագավորական օպերա և ազգային թանգարան։

Օմանի թագավորական օպերան, հյուրընկալելով համաշխարհային արվեստի զանազան ստեղծագործություններ, ցույց է տալիս մշակութային զարգացման հարցում Օմանի մոտեցումները: Այստեղ մեկ ամիս առաջ ելույթ է ունեցել նաև ՀՀ պետական սիմֆոնիկ նվագախումբը:

Ազգային թանգարանի ժամանակավոր ցուցադրության նմուշների շարքում էին Հայաստանի պատմության թանգարանից բերված երկու՝ 13-րդ և 18-րդ դարերի բուրվառներ։ Դրանք ներառվել են թանգարանի ցուցադրության մեջ Հայաստանի և Օմանի միջև թանգարանային համագործակցության արդյունքում»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր