00:00:00

Մենք հպարտանում ենք մեր երկրի քուրդ քաղաքացիների հաջողություններով և ձեռքբերումներով․ Փաշինյան

10:19, 21 մարտ 2026 Քաղաքականություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքին՝ Նավրոզի առիթով․

«Հայաստանի Հանրապետության քրդական համայնքի հարգելի ներկայացուցիչներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա՝ Նավրոզի առիթով:

Գարնանային վերազարթոնքը խորհրդանշող տոնի առթիվ նոր հաջողություններ եմ մաղթում մեր երկրում ապրող բոլոր քրդերին, ովքեր որպես մեր հասարակության կարևոր մաս՝ ուրույն երանգ են հաղորդում երկրի հասարակական ու մշակութային կյանքին:

Մենք հպարտանում ենք մեր երկրի քուրդ քաղաքացիների հաջողություններով և ձեռքբերումներով, նաև արձանագրում ենք առկա խնդիրները, որոնք պետք է հաղթահարենք մեր ստեղծագործ աշխատանքով:

Համոզված եղեք, որ պետությունն ուշադիր է ու շահագրգիռ Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների համայնքների զարգացման հարցում:

Քրդական համայնքի սիրելի ներկայացուցիչներ,

Կրկին շնորհավորելով ձեզ այս գեղեցիկ տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեր ընտանիքներին լիություն ու համերաշխություն, ձեր համայնքին՝ զարգացման նոր ծրագրերի իրականացում: Շնորհավոր Նավրոզ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր