Գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը, հիմնվելով Իսրայելի պաշտպանության բանակի հետախուզության վրա, ավարտել են Թեհրանի և կենտրոնական Իրանի վրա երկու հարվածային ալիք՝ հարվածելով տասնյակ ռազմական ենթակառուցվածքների թիրախների: Իսրայելի պաշտպանության բանակը դրա մասին հայտնել է իր պաշտոնական կայքում:
«Թեհրանի վրա հարվածների ժամանակ Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել է զենքի արտադրության համար օգտագործվող մի քանի գործարանների և օբյեկտների: Բացի դրանից, հարվածներ են հասցվել օբյեկտներին, որտեղ հեռահար բալիստիկ հրթիռների բաղադրիչներ էին պահվում:
Թեհրանից արևելք գտնվող լրացուցիչ հարվածների ժամանակ հարվածներ են հասցվել օբյեկտներին, որտեղ հեռահար բալիստիկ հրթիռների արձակման սարքեր էին պահվում»,- նշել է Իսրայելի պաշտպանության բանակը: